ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊԼՀ-ն լեզվաբանական ուղղվածություն ունեցող բուհերի շարքում ԱՊՀ-ում զբաղեցնում է 2-րդ տեղը

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊԼՀ-ն լեզվաբանական ուղղվածություն ունեցող բուհերի շարքում ԱՊՀ-ում զբաղեցնում է 2-րդ տեղը
25.03.2015 | 18:00

«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը: Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից և ԼՂՀ-ից ցուցակում հայտնվել են 29 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:

Հետխորհրդային երկրների շարքում լեզվաբանական ուղղվածություն ունեցող բուհերի շարքում ԵՊԼՀ-ն զբաղեցնում է 2-րդ տեղը՝ շատ չնչին միավորներով զիջելով Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանին: ԵՊԼՀ-ն ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան, օրինակ, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանը, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի լեզուների համալսարանին, ապա այն շուրջ երկու անգամ ավելի քիչ միավոր ունի, քան ԵՊԼՀ-ն:
Բուհերի վարկանիշը ձևավորվում է 4 չափորոշիչներով՝ ազդեցությունը (այս չափանիշը այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակն է),ներկայությունը (վերաբերում է «Google»-ի կողմից համալսարանի պաշտոնական կայքի ինդեքսավորված էջերի քանակին), բացությունը (արտահայտում է կայքում «Adobe Acrobat» (pdf), «Microsoft World» (doc, docx) և «Microsoft Power point» (ppt) ձևաչափերով առկա փաստաթղթերի քանակը՝ ակադեմիական որոնող «Google Scholar» գործիքի տվյալների համաձայն) և գերազանցությունը (արտահայտում է գիտական այն աշխատությունների քանակը, որոնք հրատարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում):

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ