Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մարմնամարզիկների փայլուն մրցելույթը

Մարմնամարզիկների փայլուն մրցելույթը
29.03.2015 | 14:04

Դոհայում անցկացվող մարմնամարզության աշխարհիգավաթի խաղարկությունում փայլուն է հանդես եկել Հայաստանի ընտրանին` նվաճելով երկու ոսկե և մեկական արծաթե ու բրոնզե մեդալ: Ամենամեծ ավարն եղել է Արթուր Դավթյանինը, ով պատվանդանի վերին հարթակին է հենացատկի մրցումներում, իսկ նժույգաթափում եղել է երրորդը, որտեղ անգերազանց է մնացել Հարություն Մերդինյանը: Օղակների վրա Արթուր Թովմասյանի մրցելույթն եղել է արծաթե: Փաստորեն մեր մարզիկներն առանձնացել են երեք վարժություններում, ինչը չի կարող առանձնապես չուրախացնել, իսկ եթե հնարավորինս մոտեցվի այն ժամանակը, երբ մենք «ասող» կլինենք և բազմամարտում, ամեն ինչ հրաշալի կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ