Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Համաշխարհային բանկը կանխատեսում է զրոյական աճ

Համաշխարհային բանկը կանխատեսում է զրոյական աճ
02.04.2015 | 11:57

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի այս տարվա տնտեսական աճը մոտ կլինի զրոյական մակարդակին՝ ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին՝ հավելելով, որ եթե ցնցումներ լինեն տնտեսությունում, հնարավոր է նաև տնտեսության անկում արձանագրվի: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումների վրա էական ազդեցություն ունեն Ռուսաստանի զարգացումները:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ