Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին Եռաբլուր
02.04.2015 | 16:37

Այսօր` ապրիլի 2-ին, ՀՀԿ կազմավորման 25-ամյակի առթիվ, տոնին յուրօրինակ մոտեցում էին ցուցաբերել ՀՀԿ երիտթևի մի խումբ անդամներ:

Երիտասարդները այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն և Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են ՀՀԿ հիմնադիրներ Աշոտ Նավասարդյանի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի աճյունները: Երիտասարդները ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին: Այնուհետև կազմակերպվեց փոքրիկ դասախոսություն, որտեղ ՀՀԿ երիտթևի անդամները ներկայացրեցին ուշագրավ տեղեկություններ կուսակցության հիմնադրման պատմությունից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական և քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է Ցեղակրոն Ուխտերի և Ազգային Միացյալ կուսակցության, որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում և Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության և անկախության գաղափարների ջահակիրները:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ