Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գազպրոմը» մտադիր է 277,9 մլրդ ռուբլի ներդնել «Թուրքական հոսքի» նախագծում

«Գազպրոմը» մտադիր է 277,9 մլրդ ռուբլի ներդնել «Թուրքական հոսքի» նախագծում
03.04.2015 | 12:46

«Թուրքական հոսքի» համակարգում ներդրումները 2015-ին կկազմեն 277,9 մլրդ ռուբլի: «Գազպրոմը» մտադիր է 277,9 մլրդ ռուբլի ծախսել «Թուրքական հոսքին» գազամատակարարման միասնական համակարգն ընդլայնելու համար:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 714,6 մլրդ ռուբլի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմը» «Սիբիրի ուժ» գազատարի արժեքը գնահատել է 800 մլրդ:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ