Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սերժ Սարգսյանը Իտալիայում է

Սերժ Սարգսյանը Իտալիայում է
10.04.2015 | 11:58

Մինչ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է, ՀՀ նախագահը մեկնել է Իտալիա: Պաշտոնական այցի շրջանակներում նա այցելել է Վիտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին: ՀՀ նախագահին ընդունել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան: Իտալիայի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան - Իտալիա հարաբերությունների զարգացման համար:
Երկու նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանն ասել է, որ այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է Իտալիայի հետ երկկողմ կապերի կարևորությունը։ Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հռոմում Սերժ Սարգսյանին ընդունել են Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինին և Սենատի նախագահ Պիետրո Գրասոն: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և մեծ պատիվ համարել գտնվել հիասքանչ Հռոմում, որը Հայաստանին բարեկամ պետության մայրաքաղաք լինելուց զատ, տարածաշրջանի կարևորագույն կենտրոններից է: ՀՀ նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակներում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները, քանի որ դժվար է գերագնահատել օրենսդիրների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում: Նշելով, որ Հայաստանի ԱԺ-ն եվրոպական բազմաթիվ խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, ՀՀ նախագահն ընդգծել է, որ ժամանակն է նոր մակարդակի բարձրացնել նաև հայ-իտալական միջխորհրդարանական համագործակցությունը՝ կան բոլոր նախապայմանները: Հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում, ըստ զրուցակիցների, միջխորհրդարանական կապերը վաղուց իրենց հաստատուն տեղն ունեն, ինչի մասին է վկայում երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի առկայությունը:
ՀՀ նախագահի՝ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիի ու Իտալիայի Սենատի նախագահ Պիետրո Գրասոյի հետ հանդիպումների ժամանակ մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից և հիմնվում են առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Նախագահը կարևորել է Իտալիայի դերը ՀՀ-ԵՄ համընդգրկուն համագործակցության զարգացման գործում, նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ հետ իրականացվող համագործակցությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների պաշտպանության, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերում: Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ