Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արտաքին պետական պարտքերը աճում են յոթմղոնանոց քայլերով

Արտաքին պետական պարտքերը աճում են յոթմղոնանոց քայլերով
21.04.2015 | 00:37

Ինչպե՞ս կազմակերպել Հայաստանի տնտեսությունը, որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, որ կանխվի արտագաղթը, որ երկիրը ծաղկի ու բարգավաճի, որ հզորանա մեր երկիրը, որ հզորանա մեր բանակը: Այդ խնդիրը լուծելու համար, ի միջի այլոց, անհրաժեշտ կլինի տնտեսության մեջ կատարել բազմամիլիարդանոց ներդրումներ: Որտեղի՞ց գտնել այդ գումարները, եթե արտաքին ներդրումները գնալով մարում են, Հայաստանի բյուջեում փող չկա, արտաքին պետական պարտքերը աճում են յոթմղոնանոց քայլերով: Ինչո՞ւ։ Որովհետև 1988-ի դեկտեմբերի 7-ից հետո բուն աղետի գոտում վաճառվեցին ու թալանվեցին հանրային սեփականության գործարաններն ու ֆաբրիկաները իրենց ունեցվածքով ու բոլոր ակտիվներով, հումքը, տեխնոլոգիական սարքավորումները, հաստոցները, շենքերի տանիքները, շենքերի կոնստրուկցիաները և նույնիսկ քարերը: Սա վատ սկիզբ էր մեր անկախ հանրապետության համար: Փոքր-ինչ քողարկված, բայց սկսված թալանը հիմա էլ շարունակվում է: Վե՞րջը: Հուսանք, որ վերջը բարին կլինի: Մեր շարքային քաղաքացիներն այս ամենը տեսնելով ու հասկանալով, որ վերջը չի երևում, գողերի ու թալանչիների ձեռքերը բռնող չկա ¥գողացող ձեռքերի առատության, թե գողացող-բռնող ձեռքերի նույնության պատճառով¤ թողնում ու հեռանում են մեր այս ազատ աշխարհից այն աշխարհը, որտեղ աշխատանք կա, ուր խնդություն կա, ու սերն է միշտ անթառամ: Ահա և ձեզ մեր հայկական ճգնաժամային իրականության ներկայիս պատճառահետևանքային պատկերը: Հարց է առաջանում` ի՞նչ անել: Պետք է կանգնեցնել թալանը և հետևել Պուտինի օրինակին: Պուտինը ամնիստիա հայտարարեց ռուսական այն օլիգարխներին, որոնք իրենց տարած գումարները կամավոր կբերեն ու կներդնեն Ռուսաստանի տնտեսության մեջ, հակառակ պարագայում նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության: Շատ ճիշտ է: Մենք էլ ներում շնորհենք մեր օլիգարխներին ու պաշտոնյաներին, ովքեր պետական ունեցվածքը տարբեր ձևակերպումներով տարան, հարստացան, բայց մայր հայրենիքի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու առանձնակի ցանկություն չունեն: Փորձենք հաշվել ու հաշվառել թալանի արդյունքները՝ իրենց դոլարային արտահայտություններով և օրենքի ուժով պարտադրենք դիվերսիֆիկացնելու հայկական օլիգարխիկ կապիտալը՝ առյուծի բաժինը ուղղելով դեպի Հայաստանի արտադրական սեկտոր: Դա խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու և դրությունը շտկելու շանսեր կտա:
Մամուլում հաճախ են համեմատությունների մեջ դրվում Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսությունները: Նրանցը աճում է, մերը՝ նվազում: Ինչո՞ւ: Այստեղ մասշտաբների ու խնդիրների տարբերություններ կան: Այնտեղ գողանում են առանց պետության ռազմավարական շահերին կպչելու, մեզ մոտ թալանում են մեր պետական շահերը անտեսելով: Միայն մեկ օրինակ: Ադրբեջանական նավթարդյունահանող ու արտահանող բիրտանական BP ընկերությունը հսկայական մաքսատուրքեր է վճարում Ադրբեջանի պետական բյուջեին: Մեր արտահանած «նավթի» ¥իհարկե պղնձի ու մոլիբդենի¤ արտահանման մաքսատուրքը հավասար է զրոյի: Դրանից հետո ի՞նչ կարող է ստանալ Հայաստանի պետբյուջեն. միայն շան պոչ՝ մեր քաղաքացիներին թողած հարյուրավոր պոչամբարների տեսքով: Ահա և մեր հայկական թվաբանությունը: Եզրակացությունները թողնում եմ մեր ընթերցողներին ու իրենց ընտրյալ իշխանավորներին:


Գրիգոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ