ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

10 մլն հայությունն ունի այն ներուժը, որ կարողանա ստիպել բոլորին

10 մլն հայությունն ունի այն ներուժը, որ կարողանա ստիպել բոլորին
24.04.2015 | 19:45

Լիբանանի Աղթամար ընկերակցության ղեկավար Օնիկ Քանթարաջյանը, որ Երևանում է 100 լիբանանահայերի հետ, կարծում է, որ Սփյուռքն ու Հայաստանը միասնական ջանքեր պետք է գործադրեն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Պետք է ուժեղ երկիր ու միասնական լինելով միայն հասնել նրան, որ բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, հաշվի նստեն հայության հետ: Մենք նախ մեր գործերով պետք է արժանի դառնանք մեր նահատակներին և այնպես անենք, որ նախքան Թուրքիայի ճանաչումը, ինքներս ոգեփոխվենք և վերածվենք այն հային, որը կարող է, անկախ նրանից՝ ճանաչի Թուրքիան, թե ոչ, դառնա այն ուժը, որ կարող է վրեժ լուծել»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Քանթարաջյանի՝ 10 մլն հայությունն ունի այն ներուժը, որ կարողանա ստիպել բոլորին իր հետ հաշվի նստել: Լիբանանահայերը մինչ Երևան գալը եղել են նաև Արևմտյան Հայաստանում և համոզվել՝ Հայաստանը պետք է պահանջատեր լինի: «Սակայն պահանջատեր եթե լինի թույլ մեկը, պահանջատեր լինելու իմաստը ուժ չի ունենա, իսկ եթե պահանջատերն ուժեղ լինի, ուժը ազդեցիկ կլինի: Բայց ինձ թվում է՝ մեր ուժը մենք դեռ չենք վերագտել, երբ վերագտնենք, ավելի շուտ տեղ կհասնենք մեր պահանջներում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ