Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 1450-ի

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 1450-ի
26.04.2015 | 15:14

Նեպալում ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալների համաձայն` 1450 մարդ է մահացել: The Guardian-ի հաղորդմամբ` Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը, որ կարողանան հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Փոխվարչապետ Բամդև Գաուտամն ասել է, որ պետությունը հումանիտար մատակարարումների կարիք ունի: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի մոտակայքում ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը` 7,9 մագնիտուտ հզորությամբ, վերջին 80 տարում երկրում ամենահզոր տարերային աղետն էր:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ