Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հակաբանակային օրենք

Հակաբանակային օրենք
29.04.2015 | 17:08

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը, որում պատգամավորների առաջարկով ժամկետների փոփոխություն է եղել:
Օրենքը նախատեսում է` 27 տարին լրացած բանակում չծառայածները ազատվում են քրեական հետապնդումից՝ տույժ ու տուգանքները վճարելու պայմանով: Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխվել է ժամկետը, այսինքն` օրենքը տարածվելու է մինչև 2015-ի մայիսի 1-ը չծառայած քաղաքացիների վրա: Կառավարության այս նախագիծը խիստ քննադատության արժանացավ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից: Ըստ պատգամավորի, այս օրենքը նպաստում է, որ հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները չվերադառնան Հայաստան մինչև 27 տարեկանը, չծառայեն մեր բանակում և միայն 27 տարին լրանալուց հետո կատարեն համապատասխան վճարումներն ու ազատվեն զինծառայության պարտականություններից: «Հայաստանում 1990-ի նոյեմբերին ընդունվել է համաներման առաջին ակտը: Վերջին ակտն ընդունվել է 2013-ին: Առաջին վեց համաներումները տարածվել են 75, հիմա նաև՝ 327-րդ հոդվածների վրա: Այսինքն, օրենսդիր մարմինը ժամանակ է տվել, որպեսզի 327 հոդվածով հետախուզման մեջ գտնվող զինծառայողները ներկայանան իրավապահ մարմիններին, նրանց նկատմամբ համաներում կիրառվի, և նրանք մեկնեն զինծառայության: Քննարկվող օրենքը սկսել է գործել 2004-ից: Դրանից հետո ընդունել ենք 4 համաներում, և դրանց տեքստերում 327-ն ամբողջությամբ մտել է սահմանափակումների մեջ: Այսինքն, այդ ակտերը չեն տարածվել հետախուզման մեջ գտնվողների վրա, այն դեպքում, երբ դրանք նույնիսկ տարածվել են որոշ առանձնապես ծանր հանցագործությունների վրա: Այսինքն, մեր օրենսդրությունը նպաստում է, որ մինչև 27 տարեկան քաղաքացին չներկայանա իրավապահներին, չգնա զինծառայության, այլ սպասի, թաքնվի արտասահմանում, մինչև լրանա 27 տարին, հետո գա, փող մուծի ու նորից գնա: Ֆորմալ կողմը թողնենք, որ հարուստը խուսափում է ծառայությունից: Ես կարող եմ ինչ-որ բաների վրա աչք փակել, բայց սա խայտառակություն է, մենք թույլ չենք տալիս, որ 18-27 տարեկան երիտասարդը ներկայանա նույնիսկ համաներման ակտով: Սա հակաբանակային օրենք է»,-վրդովված նշեց պատգամավորը:
Անդրադառնալով համաներման խոսակցություններին, Ջհանգիրյանը հույս հայտնեց, որ ապագա համաներման ակտով զինապարտ քաղաքացիներին հնարավորություն կտրվի վերադառնալ և գնալ ծառայության, ոչ թե ստիպել արտագաղթի մեջ մնալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ