Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ղարաբաղը լուրջ ֆորա կարող է տալ»

«Ղարաբաղը լուրջ ֆորա կարող է տալ»
05.05.2015 | 00:38

«ԼՂՀ-ում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու լավ ավանդույթներ են ձևավորվել: Ընտրությունների կազմակերպման, օրինականության առումով Ղարաբաղը լուրջ ֆորա կարող է տալ հետխորհրդային շատ երկրների, նաև՝ Հայաստանին: Սա հերթական քայլն էր աշխարհին ապացուցելու, որ Ղարաբաղը կայացած ինստիտուտներով, համակարգերով երկիր է: Սա լուրջ հայտ է ԼՂՀ-ի ճանաչման հարցում»,- ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով ԼՂՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել: Ղարաբաղյան ընտրությունները բազմիցս «դիտարկած» քաղտեխնոլոգը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս անգամ խորհրդարան է անցել երկու ընդդիմադիր ուժ, ինչը քաղաքական դաշտի կայացման հերթական ապացույցն է:
Վիգեն Հակոբյանը շեշտեց նաև Ղարաբաղում քաղաքացիական հասարակության կայացման փաստը, ինչն ակնհայտ երևաց ընտրությունների մասնակցությամբ: «Քաղաքացիական գիտակցությունը շատ բարձր է, մեզանում քաղաքական նման միջոցառումներին այլ կերպ են վերաբերվում»,- ընդգծեց քաղտեխնոլոգը, արձանագրելով, որ Հայաստանում առկա ընտրական հոռի բարքերից Արցախն էլ զերծ չէ, սակայն դրանք տոկոս չեն կազմում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ