Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը հանդիպեց Մակքեյնին, ՄքՔոնելին ու Մենենդեզին

Սերժ Սարգսյանը հանդիպեց Մակքեյնին, ՄքՔոնելին ու Մենենդեզին
06.05.2015 | 13:28

Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը սկսվեց հանդիպումից Սենատում, որին մասնակցեցին Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզը, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը: Սենատից հետո կայացավ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ:
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կսկսվի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան այցելությունից, որից հետո նա կայցելի ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, կծանոթանա Հայաստանին վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը:
ՀՀ նախագահի աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կստորագրվի «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որը միտված է նպաստել երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին:
Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային մայր տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ