«Պաշտպանենք ՀՀ քաղաքացու ապրելու և աշխատելու սահմանադրական իրավունքը», «Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Աշխատավարձերի պարտքերի մարում»՝ այս պաստառներով կրկին կառավարության շենքի առջև հարյուրավոր նաիրիտցիներ էին։ Ի՞նչ նոր բան պիտի ասի կառավարությունը, և ինչ հույսով են այստեղ։ «Հույս չունենք, ուղղակի պայքարում ենք մինչև վերջ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասացին նրանք։ Ինչ վերաբերում է մի քանի ամիս առաջ պարտքերի մի մասի մարմանը, ապա բողոքողները հստակեցրին. «Աղջիկ ջան, տես ինչ ա տեղի ունեցել։ Պարտքը մեկ տարի յոթ ամսվա է, բայց երկու-երեք ամիսը մեկ մարել են մեկ ամսվա աշխատավարձի երկու երրորդ մասը։ Եվ ուզում են, որ մենք մի ամիս այդ գումարով ապրե՞նք։ Տվածներն էլ՝ 40-60 հազար դրամ։ Էն էլ այդ գումարն իրենց ենք վերադարձնում կոմունալ վճարների տեսքով։ Բա սա պետություն ա՞, իրենց երեխեքը ամբողջ օրը ռեստորաններում են ու արտասահմաններում»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ