Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Փյունիկը»` Հայաստանի գավաթակիր

«Փյունիկը»`  Հայաստանի գավաթակիր
08.05.2015 | 10:48

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, մրցեցին «Փյունիկն» ու «Միկան»: Առավել հաջողակ են եղել փյունիկցիները, ովքեր էլ հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ռազմիկ Հակոբյանը:
Երկու գոլային փոխանցման հեղինակ Կամո Հովհաննիսյանի վկայմամբ` թիմը եվրոպականին մոտ խաղ է ցուցադրել: Իհարկե, ողջունելի է, որ մարզիկն այդ կարծիքին է, սակայն եվրոպականին մոտ խաղ կլինի այն դեպքում, եթե թիմին գոնե հաջողվի անցնել որակավորման փուլը: Այ դա կլինի հաջողություն: Ինչևէ: Որքան էլ հաղթանակը տեղային նշանակության է, այնուամենայնիվ, շնորհավորենք տղաներին այս հաջողության համար, որը թիմի պատմության մեջ թվով ութերորդն էր: Հիշեցնենք նաև, որ «Փյունիկը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջատարն է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ