ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Բազե-2015»-ի լրագրողների ջոկատի համար ընդունվում են հայտեր

«Բազե-2015»-ի լրագրողների ջոկատի համար ընդունվում են հայտեր
12.05.2015 | 11:53

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։ Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, ձեռքի ուժ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։

Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Լրագրողների ջոկատում կարող են ներգրավվել գործող լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները։
Հավաքի ընթացքում, մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթներից բացի, սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2015»-ի լրագրողների ջոկատում, կարող են լրացնել կցված հայտաձևը և ուղարկել press@heh.am էլեկտրոնային հասցեին կամ դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն (հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112)։ Ջոկատի անդամների ընտրությունը կկատարեն լրագրողները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 13-ը։

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ