Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«ՈՒզում են թալանված 250 մլն դոլարը դնել իմ և ձեր բոլորի ուսերին»

«ՈՒզում են թալանված 250 մլն դոլարը դնել իմ և ձեր բոլորի ուսերին»
15.05.2015 | 20:23

«Իշխանափոխության խնդրի համար մենք միշտ կարող ենք շատ մարդ հանել: Իսկ այս հարցի շուրջ, չգիտես ինչու, կա անտարբերություն: Թվում է, թե փոքր հարց է, բայց կարևորագույն հարց է, մարդիկ չեն ուզում դուրս գալ փողոց: Եթե իշխանությունը մեկ անգամ նահանջի, դա բացելու է ճանապարհը, ժողովրդի մասնակցությամբ շատ հարցեր կարող են լուծվել: Ինչքան ժողովուրդը թույլ տա իրեն թալանել, այնքան թալանելու են: Որևէ բարոյական արգելք գոյություն չունի», -այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` նկատի ունենալով էլեկտրաէներգիայի թանկացումը: Անհասկանալի որակելով այն կոչերը, թե այս հարցը չպետք է քաղաքականացնել, բանախոսը համոզմունք հայտնեց. «Չքաղաքականացնելու մասին հայտարարությունները բողոքի ալիքը թուլացնելու պահանջ են, ուրիշ բան չեն: Եթե միասնական հաղթանակի հասնենք, ո՞վ է դափնիներ դրանից ստանալու՝ ոչ մեկը: Առաջին հաղթողը լինելու է ժողովուրդը: Չսպանված արջի մորթին կիսելու խնդիր չկա: Պետք է միասնական ճակատ ստեղծել»: Ըստ Զուրաբյանի, այս թանկացման նպատակը ՀԷՑ-ում ապօրինի ճանապարհով կուտակված 250 մլն դոլարի պարտքը փակելն է: «Իշխանությունները ոչ թե որոշել են բացահայտել ՀԷՑ-ի չարաշահումները, թե թալանն ինչ ուղղությամբ է գնում, այլ թալանի պահպանումն է նպատակը: Միայն թանկացման շնորհիվ հնարավոր կլինի պահպանել թալանի սխեման: Կարևորը իշխանության ակնհայտ կոռուպցիոն մոտեցումն է այս հարցին: Նրանք ուզում են թալանված 250 մլն դոլարը դնել իմ և ձեր բոլորի ուսերին»,- վստահեցրեց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ իրենք որոշել են մինչև երկուշաբթի ժամը 12-ը հավաքել 44 ստորագրություն և ԱԺ-ում արտահերթ քննարկման դնել ՀՀ-ում էլեկտրաէներգիայի համակարգում ստեղծված իրավիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Անդրադառնալով հողերի խոշորացմանը` ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք եղել են գյուղական համայնքներում, և գյուղացիները վիրավորված են և դեմ են ներկայացված նախագծին: «Ասացին, որ մենք, մեր ավագանին երբեք թույլ չ տա, որ այդ հողերը ինչ-որ օլիգարխ սեփականաշնորհի: Բայց եթե համայնքը խոշորացվի, շատ հեշտ այդ որոշումը կընդունեն, հողերը կօտարեն, կտան ինչ-որ օլիգարխի և գյուղացիները կմնան առանց հողերի: Իշխանությունն ուզում է ավելի վերահսկելի դարձնել համայնքները, ավելի հեշտ իրականացնել թալանը: Մենք կտրականապես դեմ ենք այս ծրագրին: Եթե խոշորացումը լինի, ուրեմն իշխանություններն արհամարհում են ժողովրդի կամքը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ