Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների հոսքը նվազել է 119,3 մլն դոլարով

ՌԴ-ից Հայաստան տրանսֆերտների հոսքը նվազել է 119,3 մլն դոլարով
15.05.2015 | 21:44

Մասնավոր ոչ առևտրային նշանակության տրանսֆերտների դինամիկայում բացասական միտումները մարտին շարունակվել են: Հունվարին դրամական փոխանցումները Հայաստան նվազել էին տարեկան կտրվածքով 45,4 մլն դոլարով, փետրվարին՝ 37,7 մլն դոլարով: Մարտին տրանսֆերտների անկումը հասել է 41,7 մլն դոլարի: Թեև տրանսֆերտների հոսքը նվազել է բոլոր երկրներից (բացառությամբ ԱՄՆ-ի), այդ ոլորտում կտրուկ անկումը կապված է հենց «ռուսական» տրանսֆերտների հետ: Հունվար-մարտին տրանսֆերտների ընդհանուր թիվը կրճատվել է 124,7 մլն դոլարով (կամ 37,7 տոկոսով), Ռուսաստանից նվազումը կազմել է 119,3 մլն դոլար (կամ 45,3 տոկոս): Ռուսական տրանսֆերտների հոսքը կրկնակի նվազել է, ընդհանուր ցուցանիշի մեջ նրանց բաժինը տարեկան կտրվածքով կրճատվել է 10 տոկոսով՝ հասնելով 70 տոկոսի: Պատճառներն ակնհայտ են՝ ՌԴ-ում տնտեսական ճգնաժամը, ռուսական ռուբլու փլուզումը, որ ծայրահեղ բացասական ազդեցություն է ունեցել դոլարով փոխանցումների վրա, աշխատանքային միգրանտների նկատմամբ խիստ սահմանափակումները: Ռուբլով փոխանցումները չեն փրկել այդ գումարներն ստացողներին զգալի վնասից՝ ռուսական արժույթը Հայաստանում տարեկան կտրվածքով արժեզրկվել է 1,3 անգամ: Տրանսֆերտների անկումը տեղի է ունենում արտահանման ու ներմուծման ծավալների անկման ֆոնին: Ոչ ամբողջական տվյալների համաձայն, արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն (առանց մարդասիրական օգնության) հասել է 0,4 մլրդ դոլարի: Մեկ տարում Հայաստանի միջազգային արժութային պահուստները կրճատվել են մոտ 0,48 մլրդ դոլարով՝ հասնելով 1,49 մլրդ դոլարի: Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքը հունվար-մարտին կազմել է 76,5 մլն դոլար, որին պետք է հավելել հայկական ձեռնարկությունների օտարերկրացի սեփականատերերի բազմամիլիոն շահաբաժինները, Հայաստանի արտաքին պարտքի (մարտի վերջին՝ 3,9 մլրդ դոլար) ընթացիկ մարումը:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ