Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էլի մեկ անգամ ընդգծելով, որ ինչ-որ բան ինչ -որ տեղ սխալ է

Էլի մեկ անգամ ընդգծելով, որ ինչ-որ բան ինչ -որ տեղ սխալ է
16.05.2015 | 13:17

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, իր իսկ կտակի համաձայն` աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Այսօր Վիլյամ Սարոյանի հիշատակի օրն է:

Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում է Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տան խնդիրը: Ըստ լուրերի` տան նոր սեփականատերը ամերիկահայ է և անվանի գրողի տունը վերածվելու է տուն-թանգարանի: Պաշտոնական տեղեկություններ կարծես չկան: Լուրեր էին շրջանառվում նաև, որ տան գնորդը ամերիկացի է, քայլեր են ձեռնարկվելու` հետ գնելու և տուն-թանգարանի վերածելու ուղղությամբ:
Լավ, իսկ մինչ այս եռուզեռը Սարոյանի տան խնդիրը որևէ մեկին չի՞ մտահոգել: Տունը ձեռքից ձեռք է անցել` վաճառվել է մի քանի անգամ: Անմխիթար վիճակում է, պարտքեր են կուտակվել և այլն: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սարոյանի տունը հասել «անտերության»: Պատմական տան խնդիրը ո՞ւմ պետք է հուզեր: Ի՞նչ գիտեին այս մասին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ արտգործնախարարությունը, Ֆրեզնոյի ՀՀ հյուպատոսարանը, ի վերջո տեղի հայ համայնքը:
Ի՞նչ կլիներ, եթե մեծ հայի տունը գներ, Աստված մի արասցե, որևէ թուրք մեծահարուստ և այն վերածեր, ասենք, մզկիթի: Աղմուկ կբարձրացնեինք ու դրանով հարցը կհամարեինք փակվա՞ծ: Էլի մեկ անգամ ընդգծելով, որ ինչ-որ բան ինչ -որ տեղ սխալ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ