Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խավին կլքի «Բարսելոնը»

Խավին կլքի «Բարսելոնը»
22.05.2015 | 04:42

Հայտնի է, որ եկող մրցաշրջանում Խավին կլքի «Բարսելոնը» ու կտեղափոխվի կատարական «Ալ-Սադ»: Այս կապակցությամբ մամուլում հանդես է եկել կիսապաշտպանությունում երկար տարիներ նրան զույգ կազմած Անդրես Ինիեստան. «Բառերն ինձ չեն հերիքում Խավիի համար: Ոչ մեկին չեմ տեսնում, որ լինի նրա մակարդակին` որպես մարդ ու ֆուտբոլիստ: Եվ բառեր չեմ գտնում, որ հավուր պատշաճի արտահայտվեմ տարիների վիճակագրության, ապրումների ու գործի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքի մասին: Նա բացառիկ ու անկրկնելի խաղացող է, ով հիմնաքարային դեր է ունեցել «Բարսելոնում» և Իսպանիայի հավաքականում: Այն, որ ես իմ ողջ կարիերայում խաղացել եմ նրա կողքին, ինձ համար իսկական հաճույք ու առանձնաշնորհ է եղել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ