Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կցատկի՞ գլխից վեր

Կցատկի՞ գլխից վեր
22.05.2015 | 04:43

Կայացավ Իտալիայի գավաթի եզրափակիչը: Պատվավոր տիտղոսի համար մրցեցին Հռոմի «Լացիոն» ու Թուրինի «Յուվենտուսը»: Առաջին խաղակեսում փոխանակելով մեկական գոլ` կողմերը հանդիպման մնացած հատվածում չկարողացան ավելին անել, և խաղը տեղափոխվեց օվեր թայմ: Այստեղ առավել հաջողակ եղան թուրինցիները: Ալեսանդրո Մատրիի խփած գոլը հաղթական էր, ու «Յուվենտուսը» տեր դարձավ ընթացիկ մրցաշրջանի երկրորդ պատվավոր տիտղոսին: Առաջինը, հիշեցնենք, առաջնության չեմպիոնական ոսկին էր:
«Ծեր սինյորայի» այս հաջողությունը նշանակալի է նաև մեկ այլ առումով: Վերջին քսան տարում թուրինցիները հաջողության չէին հասել երկրի գավաթային խաղերում: «Յուվենտուսը», իհարկե, կարող է ընթացիկ մրցաշրջանում երրորդ պատվավոր տիտղոսին էլ արժանանալ, սակայն դրա համար նրանից կպահանջվի գլխից վեր ցատկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում, որտեղ մրցակից է ունենալու գերազանց մարզավիճակում գտնվող կատալոնյան «Բարսելոնին»:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ