Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ս. Օհանյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ

Ս. Օհանյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ
24.05.2015 | 13:49

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցել են գլխավոր շտաբտ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը և բուժվարչության պետ, գնդապետ Կ Խաչատրյանը: Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: Իսկ վերջում պաշտպանության նախարարը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների:

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ