Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Վթարից մահացել է Ջոն Նեշը

Վթարից մահացել է Ջոն Նեշը
25.05.2015 | 12:53

Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Ֆորբս Նեշը և կինը Նյու Ջերսիում մահացել են ավտովթարից, գրում է The Independent-ը: 1994-ին Նոբելյան մրցանակի արժանացած 86-ամյա մաթեմատիկոսի մասին նկարահանվել էր «Բանականության խաղեր» ֆիլմը, որն արժանացել էր «Օսկարի», Նեշի դերը խաղում էր Ռասել Քրոուն:

Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ