Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառավարությունն էլ մեքենա չի գնել

Կառավարությունն էլ մեքենա չի գնել
26.05.2015 | 15:46

«Եթե խոսքը արարողակարգային միջոցառումներին է վերաբերում, ես համարում եմ այդտեղ տնտեսումը սխալ է, և փորձն է ցույց տալիս, որ նման դեպքերում տնտեսումը լրիվ հակառակ արդյունքն է տալիս, ավելի շատ ես կորցնում: Իհարկե, տնտեսումներ անհրաժեշտ են: Մենք իրականում մեքենա ձեռք չենք բերել անցյալ տարվա ընթացքում: Կարծում եմ, դուք դա պետք է ողջունեիք, պետք է ասեիք՝ ես ուրախ եմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, անցյալ տարի ձեռք չեք բերել»,- այսօր, 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատասխանելով Տիգրան ՈՒրիխանյանի հարցին` ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Իսկ պատգամավորը նրան հարցրել էր, թե մեկմիլիոնանոց աղքատների թիվը հիշելով ինչու ծախսերի կրճատումներ չեն անում: «Մի՞թե հնարավոր չէ կրճատել ավտոմեքենաները, ընդունելությունները, ֆուրշետներն ու ճաշերը: Արդյոք հնարավոր չէ՞ անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի, հատկապես պետական կառավարման համակարգում»,- ասաց ՈՒրիխանյանը:

Դավիթ Հարությունյանը համաձայն է, որ արտակարգ տնտեսման ռեժիմ միշտ պետք է, սակայն համոզված է, որ այն չպետք է հասնի ծայրահեղության: Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ արտասահմանյան գործուղումների բոլոր ծախսերը կատարել են 79 %-ով, ինչն էլ է պայմանավորված տնտեսման ռեժիմով:
«Արարողակարգային ծախսերի հարցում մենք չենք շռայլում, բայց համարում ենք, որ դրանք պետք է իրականացվեն պատշաճ»,- շեշտեց Հարությունյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ