Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Հայփոստ» ՓԲԸ-ն վաճառքի կհանվի. ո՞վ է լինելու գնորդը

«Հայփոստ» ՓԲԸ-ն վաճառքի կհանվի. ո՞վ է լինելու գնորդը
27.05.2015 | 15:35

Կառավարության որոշմամբ վաճառքի կհանվի «Հայփոստ» ՓԲԸ-ն։ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում ասել է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը։ «Ոլորտում կիրականացվեն նոր ներդրումներ, վաճառքը կնպաստի նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրմանը, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, կիրականացվեն սոցիալական ծրագրեր աշխատողների համար»,-ասել էր նա: Նրա կարծիքով՝ «Հայփոստ» ՓԲԸ -ն կվերածվի ազգաբնակչության համար կայուն, վստահելի փոստային կապի, որը կունենա լայնածավալ ներկայացվածություն Հայաստանի ողջ տարածքում:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ