ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դրեզդենը մի քանի օրով դառնում է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք

Դրեզդենը մի քանի օրով դառնում է աշխարհի ֆինանսական մայրաքաղաք
27.05.2015 | 15:37

G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են Դրեզդենում: Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը: Շեշտը դրվում է էժան փողերի քաղաքականության վրա, որը ներկայումս իրականացնում է Եվրոպական կենտրոնական բանկը: G7-ի նախարարները կքննարկեն նաև ֆինանսական իրավիճակը Հունաստանում և ՈՒկրաինայում: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը՝ կողմերը կքննարկեն, թե ինչպես կարելի է սառեցնել ծայրահեղականների միջոցները կամ ընդհանրապես թույլ չտալ կասկածելի բանկային գործողություններ: Այդ կոնտեքստում հատուկ ուշադրություն կդարձվի վիրտուալ վճարային համակարգերին, ինչպիսին Bitcoin-ն է, որի դեպքում գործարքները կատարվում են անանուն:
Ֆինանսական յոթնյակի հանդիպումից հետո՝ հունիսի 7-8-ին բավարական Էլմաու ամրոցում կկայանա գագաթնաժողովը: G7-ի հանդիպումը կտևի մինչև մայիսի 29-ը:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ