Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հովիկ Աբրահամյանը մի քիչ շատ չի՞ գերագնահատում

Հովիկ Աբրահամյանը մի քիչ շատ չի՞ գերագնահատում
27.05.2015 | 16:28

Մինչ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը բյուջեի կատարողականը ներկայացնելիս փաստում էր, թե արտասահմանյան գործուղումների բոլոր ծախսերը կատարել են 79 %-ով, ինչն էլ պայմանավորված է տնտեսման ռեժիմով, այսօր կառավարությունը մնացած 21 տոկոսի հարցն էլ է լուծում: Գործադիրի այսօրվա նիստում որոշում է կայացվել պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների գծով այս տարվա առաջին կիսամյակի համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել: Արտասահմանյան գործուղումների գումարը ավելացվելու է 60 մլն դրամով: Բնականաբար, պետության հաշվին «գործուղվող» նախարարական դասը հաստատեց այս որոշումը: Բայց վարչապետը հարկ համարեց գոնե «նախազգուշացնել». եթե այցերը կարևոր են, պետք է գնալ, եթե կարևոր չեն, պետք է մերժել: Այսինքն, պատկերացրեք, չինովնիկն ինքնակամ պիտի որոշի` գնալ այս կամ այն գործուղման, և որը նրա կարծիքով հույժ կարևոր է: Իսկ ով է սահմանում կարևորության «չափը»: Պաշտոնյան արդյոք ի վիճակի՞ է սեփական «վոյաժներից» հրաժարվել պետբյուջեի գումարները խնայելու նպատակով: Հովիկ Աբրահամյանը մի քիչ շատ չի՞ գերագնահատում կառավարության անդամների «գիտակցության» չափը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ