Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականությունը` արտերկրում

Ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականությունը` արտերկրում
27.05.2015 | 16:34

ՀՀ մշակույթի փոխնախարար ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանի մասնակցությունը արտերկրի միջազգային գրական ծրագրերին` ծավալով և բովանդակությամբ այս տարի աննախադեպ էր: Տարվա առաջին հինգ ամիսներին արդեն Հայաստանը մասնակել է ութ միջազգային գրքի տոնավաճառի ու ցուցահանդեսի` Մինսկի ցուցահանդես, Փարիզի գրքի միջազային տոնավաճառ և այլն:

«Այսօր Հայաստանի տաղավարն է բացվում Նյու Յորքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսում, որը հյուսիսամերիկյան մայր ցամաքի գրքի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայաստանն այնտեղ առանձին տաղավարով ներկայանում է առաջին անգամ»,-տեղեկացրեց փոխնախարարը, նշելով, որ այս մասնակցություններով, առաջին հերթին, Հայաստանն ու հայ գրականությունը ներկայացվում են օտարազգի ընթերցողին և հրատարակիչներին, բացի այդ, մեր մասնավոր դաշտի ներկայացուցիչները` հրատարակիչներ, գրավաճառներ, գրական գործակալներ, տեղեկանում են աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ու հենց այս ցուցահանդեսների ժամանակ են նրանք ունենում իրենց մասնավոր պայմանավորվածությունները հրատարակչական նախագծերի վերաբերյալ:
Ներսես Տեր-Վարդանյանը խոսելով հայերենից օտար լեզուներ, այլ լեզուներից հայերեն թարգմանությունների մասին, նշեց, որ այս պահին գերակշիռ է այլ լեզուներից հայերեն թարգմանելու գործընթացը. «Սա գործընթաց է, որ պետք է անցնել: Հայերենից այլ լեզուներ հրատարկոււթյունների համար անհրաժեշտ են աջակցությունների որոշակի լծակներ: Այս պահին ունենք հաստատված ծրագիր արտերկրի հրատարակիչների համար: Խոսքը արտերկրի հրատարակիչների կողմից հրատարակվող հայերեն գրքերի թարգմանությունները օժանդակելու մասին է»:


Նպատակային թարգամանությունների աջակցման ծրագիրն իրականացվում է հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ: Այս տարի աջակցություն են ստանալու բացառապես Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրքերի թարգմանություններն ու հրատարակությունը: Կազմվել է խորհուրդ, որ կառաջարկի հրատարակիչներին երաշխավորվող գրքերի ցանկը: Փոխնախարարի փոխանցմամբ` արդեն կան որոշակի քանակի հայտեր արտերկրի հրատարակիչներից: «Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կունենանք գրքեր`այս ծրագրի շրջանակում»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ