ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հայ աշակերտները Բաքու չեն մեկնի

Հայ աշակերտները Բաքու չեն մեկնի
16.06.2015 | 12:46

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ:
Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչև միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմն անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից, ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից:
Միաժամանակ, հայկական կողմն արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է.
ա/ ջանքեր չխնայել՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար,
բ/ անտեսել միջազգային հանրության կարծիքը,
գ/տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածել նաև հումանիտար ոլորտում,
դ/մերժողական դիրքորոշում ցուցաբերել հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը և միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսևորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլևս չկազմակերպել:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ