Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Բողբոջող բառի մեջ դրական իմաստ կա, բայց գիրքը շարունակվող եղեռնի մասին է, որ տեղի է ունենում Հալեպում»

«Բողբոջող բառի մեջ դրական իմաստ կա, բայց գիրքը շարունակվող եղեռնի մասին է, որ տեղի է ունենում Հալեպում»
18.06.2015 | 11:10

«Սահմաններուն վրայ բողբոջող անմոռուկների զրույցներ են»

«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ սիրիահայ գրող Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանի «Բողբոջող անմոռուկներ» ժողովածուի շնորհանդեսը:
«Բողբոջող բառի մեջ դրական իմաստ կա, բայց գիրքը շարունակվող եղեռնի մասին է, որ տեղի է ունենում Հալեպում: Մեր մեծ մայրերը, մեծ հայրերը, որ ապաստան էին գտել Հալեպում, 100 տարի անց կրկին եղեռնի են ենթարկվում,- մեզ հետ զրույցում ասաց Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանը, նշելով, որ չի նպատակադրվել գիրք գրել, իր ամենօրյա մտորումներն են, որ գրել է Սիրիայում և Սիրիայի սահմաններից դուրս:-Գրքի վերջում կտոր մը բաց երկինք է: Եղեռնը շարունակվում է. կրկին ավեր է, կրկին արյուն, կրկին որբեր, որ սպասում են արդարության վերականգնմանը»:


Ւ՞նչ ընթացք կունենան Սիրիայի դեպքերը:
«Լավատես էի մինչև հիմա, բայց արդեն վախենում եմ ինչ-որ բան ասել: Հորիզոնը մութ է: Կարծում եմ` ամեն բան իր ավարտն ունի, պատերազմն էլ ավարտ ունի, մարդկային տանջանքն էլ»,- ասաց սիրիահայ գրողը:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ նշեց, որ վերջին տարիներին շատ է փոխվել սփյուռքահայ գրականության բովանդակությունը.

«Հայրենասեր երևալու կամ իրական հայրենասիրությունը ցույց տալու փոխարեն այսօր մարդկանց շատ ավելի գլոբալ խնդիրներ են հետաքրքրում: Դրանք արտացոլվում են արձակ տեքստերում` գեղարվեստական տեսանկյունից բարձրացնելով որակը: Բայց մյուս կողմից`այսօր ստեղծվող սփյուռքահայ գրականության մեջ ավելի է մեծացել ողբերգական երակը, խորացել է ապրումների ողբերգական հատակը: Սա նաև տխուր եզրահանգումների տեղիք է տալիս»:


Խոսելով նորընծա գրքի մասին` գրաքննադատը նկատեց, որ ցեղասպանության խորհրդանիշի`անմոռուկների հանիրավի կիրառումը, բերեց դրանց որոշակի արժեզրկման. «Ցավալի է, որ նման դրսևորումներ եղան նաև գրականության մեջ: Այլ աշխարհում ապրող մարդիկ հանկարծ սկսեցին ողբերգական տողեր հնչեցնել եղեռնի մասին, ինչ է թե լինեն ընդհանուր շարժման մի մասնիկը: «Բողբոջող անմոռուկներ» ժողովածուի արտաքին տեսքն ու վերնագիրը արտաքուստ գուցե տպավորութուն ստեղծեն, որ Մարիանան նույնպես տուրք է տվել ընդհանուր հոսքին: Բայց ովքեր հետևել են, թե ինչ է գրում Մարիանան, որտեղ է տպագրվել, ինչ մտայնություններ ունի և ինչ ներաշխարհի տեր մարդ է, գիտեն, որ Ցեղասպանության խնդիրը միշտ եղել է նրա մտորումների, գրողական հետաքրքրությունների կենտրոնում: Ցեղասպանության100-րդ տարելիցը առիթ էր`համատեղելու, ամփոփելու տարիների աշխատանքն ու մտորումները, որ այս դեպքում զուգորդվել են նաև Սիրիայի դեպքերի հետ»:


Գրաքննադատն ընդգծեց, որ երկու թեմաների համաձուլումը բերում է լավատեսական եզրահանգումների, լավատեսական ֆոնի. «Գրքի վերնագիրն էլ պատահական չէ և ենթադրում է գիտակցումից, դատապարտումից, երևույթն իր ամբողջականության մեջ տեսնելուց հետո մեկ քայլ առաջ գնալու հաստատակամություն»:
«Բողբոջող անմոռուկները» նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիրքը հրատարակվել է Արևմտյան Ամերիկայի համազգային «Ռիթա Սապունճեան Տեմիրճեան» արևմտահայերենի գրական հիմնադրամի հովանավորությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ