ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաև Ցեղասպանության թանգարանում: