«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սպանեցիք-թողեցիք, էլի…

Սպանեցիք-թողեցիք, էլի…
07.07.2015 | 01:05

Հակահայկականության բաղադրյալներից մեկը հայի շուրթից հայոց լեզուն կտրելն է: Ձևերից մեկը օտարաբանություններով հեղեղելն է, որը սրբում-տանում է մայրենիի հիմքերը:
Այս օրերին Բաղրամյանական շարժման ընթացքում առաջ մղվեց «աուդիտ» բառը: Բոլորը՝ ակտիվիստներն ու պաշտոնյաները, զգոններն ու սեփական ողջությունը հավաստող քաղաքական դիակները, աշխատանքից զրկված երիտասարդներն ու ինքնահաստատման մոլուցքով տառապողները, նույն տարածքում հայտնված հացիկարոտներն ու գրպաններն ուռցրած գրանտախումները և, իհարկե, հայոց լեզվի ուղղագրությունից անտեղյակ լրագրողներն այս բառն են գործածում: Բայց եթե իրենց թվում է, թե մեր նախնիք չգիտեին` ինչ բան է «աուդիտը» կամ դարեր շարունակ «աուդիտ» չեն անցկացրել, սխալվում են: Գիտեին և իմաստը ճշգրիտ արտահայտող հրաշալի բառ էին ստեղծել՝ «հաշվեքննում», իսկ «աուդիտորի» փոխարեն էլ՝ «հաշվեքննիչ»:
Քանի դեռ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թնջուկը պարզելու համար կօգտագործեք «աուդիտը», գործը գլուխ չի գա: «Աուդիտի» ենթարկեք, նախ, ձեր լեզուն ու մտապահեք՝ օտարամոլությունը տգիտության զավակն է:
Սպանեցիք-թողեցիք ձեր «աուդիտով»:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ