Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սերենան կմնա՞ անպարտելի

Սերենան կմնա՞  անպարտելի
10.07.2015 | 11:02

Երեկ ՈՒիմբլդոնի կիսաեզրափակչում պիտի հանդիպեին մեր ժամանակների խոշորագույն թենիսիստ Սերենա ՈՒիլյամսն ու Մարիա Շարապովան: Հետաքրքիր փաստ` վերջին տասնմեկ տարում ռուս թենիսիստուհուն ոչ մի անգամ չի հաջողվել հաղթահարել ամերիկացու արգելքը: Նման բան համաշխարհային սպորտում չի եղել: Ակնհայտ է, որ մարզականից զատ խնդիրը նաև հոգեբանական ենթաշերտեր ունի, որովհետև նման երկար ժամանակահատվածում հակախաղ անհնար էր չգտնելը: Այս ֆոնի վրա առավել քան տարօրինակ է, երբ ռուսները Սերենայի հետ համեմատելիս մատնակոխ են անում Շարապովայի այլ «հաղթաթղթեր»` սկսած գովազդային հոլովակներից ստացած անհամեմատ մեծ գումարներից (դրանք կրկնակի մեծ են ամերիկացու վաստակից) մինչև սիրեկանների թիվը: Նշենք նաև, որ թենիսիստների դասակարգման լավագույն տասնյակում ՈՒիլյամսն առաջինն է, Շարապովան` չորրորդը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ երեկ կայացած հանդիպումը ՈՒիմբլդոնի «թաքնված» եզրափակիչն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ