ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բակո Սահակյանի տպավորիչ հանդիպումները Մեծ Բրիտանիայում

Բակո Սահակյանի տպավորիչ հանդիպումները Մեծ Բրիտանիայում
10.07.2015 | 18:01

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնի «Գոլդսմիթ Հոլ» դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և ելույթ ունեցել: Նա ներկայացրել է Ղարաբաղի պատվիրակության Մեծ Բրիտանիա այցի նպատակները, ամփոփել արդյունքները և պատասխանել ներկաների հարցերին: Բակո Սահակյանի խոսքով՝ և հայկական համայնքի, և Մեծ Բրիտանիայի տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները տպավորիչ էին: Նա համոզված է, որ դրանք նոր լիցք ու որակ կհաղորդեն Ղարաբաղի և Մեծ Բրիտանիայի կապերին:
Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ղարաբաղի բոլոր բարեկամներին` սկզբունքայնության, մարդասիրության և գործուն աջակցության համար, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք:
Հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, պատգամավորներ, պաշտոնյաներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ