Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կմեկնարկի 24-րդ առաջնությունը

Կմեկնարկի 24-րդ առաջնությունը
31.07.2015 | 12:28

Օգոստոսի 1-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի քսանչորսերորդ առաջնությունը: Ինչպես նախկինում, մասնակից թիմերը ութն են, մրցելու են չորս շրջանով: Ասել, թե մասնակիցներն իրենց կազմով էապես տարբերվում են խաղամակարդակով, ֆուտբոլիստների ընտրությամբ, կնշանակի կեղծել մարզասերին, որքան էլ «Փյունիկի» կազմում հանդես են գալիս ազգային ընտրանին ներկայացնող մարզիկներ: Այնպես որ, չեմպիոնության համար լավ էլ հավասար պայքար է մղվելու գոնե չորս թիմերի միջև: Ավելացնենք, որ առաջին տուրում մրցելու են «Բանանցն» ու «Միկան», «Փյունիկն» ու «Ալաշկերտը» (օգոստոսի 1), «Արարատն» ու «Ուլիսը», «Շիրակն» ու «Գանձասարը» (օգոստոսի 2):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ