Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ռունին իսկական չեմպիոն է»

«Ռունին իսկական չեմպիոն է»
11.09.2015 | 12:04

«Եվրո-2016»-ի խմբային փուլի հանդիպումների շրջանակում Անգլիա-Շվեյցարիա խաղի ժամանակ եղել է անգլիական ֆուտբոլի պատմության համար դարակազմիկ իրադարձություն: Դառնալով գոլի հեղինակ՝ ՈՒեյն Ռունին գերազանցել է լեգենդար Բոբբի Չառլտոնի ռեկորդը: Սա քսանիննամյա ֆուտբոլիստի հիսուներորդ գոլն էր ազգային հավաքականի կազմում: Փաստին, որ բնականաբար հավուր պատշաճի է նշվել, անդրադարձել է և Լիոնել Մեսին. «Ինձ համար Ռունին խորհրդանշում է ֆուտբոլիստների մի ամբողջ սերունդ: Նա այն խաղացողներից է, ում հետ համեմատում են մյուսներին: Կան շատ լավ ֆուտբոլիստներ, սակայն Ռունին բացառիկ է: Իր որակների ու տեխնիկայի շնորհիվ նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Ռունին իսկական չեմպիոն է»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ