Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Ղրիմ է ժամանել մասնավոր այցով՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հունիսի վերջին Բեռլուսկոնին մասնավոր այցով եկել էր Ալթայ՝ Պուտինի հետ հանդիպման, մինչ այդ նրանք հանդիպել են հունիսի 11-ին Ռուսաստանի նախագահի՝ Իտալիա կատարած այցի ժամանակ։ Բեռլուսկոնիին ջերմ ընդունելություն են խոստացել Ղրիմում։
«Ղրիմն անհամբեր սպասում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին»,- հայտարարել է Ղրիմի պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։