Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի գավաթում

Աշխարհի գավաթում
15.09.2015 | 12:24

Բաքվում տրվել է շախմատի Աշխարհի գավաթի մեկնարկը: Արդեն իսկ կայացել են 1/32-րդի առաջին պարտիաները: Մեր ներկայացուցիչներից Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի, Գաբրիել Սարգսյանը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ /Ֆրանսիա/, իսկ Հրանտ Մելքումյանը տանուլ է տվել կուբացի Լենիեր Դոմինգեսին: Այսօր կկայանան ռաունդի երկրորդ պարտիաները: Խաղասկիզբը 14.00-ին է: Արոնյանն ու Մելքումյանը խաղալու են սպիտակ, Սարգսյանը՝ սև խաղաքարերով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ