Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընդդիմության «շանտաժը» և ՀՀԿ-ի «խելքը»

Ընդդիմության «շանտաժը» և ՀՀԿ-ի «խելքը»
15.09.2015 | 15:00

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների նոր տեքստի քննարկմամբ: Ընդդիմադիրները նախ ընդդիմացան: «ՀԱԿ-ը առաջարկում է ԱԺ նախագահին քվեարկության դնել սահմանադրական փոփոխությունների քննարկումը ուղիղ եթերով հեռարձակելու մասին որոշումը»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Սա, բնականաբար, Գալուստ Սահակյանի սրտով չէր, ու նա վստահեցրեց, որ դրա համար ժամանակ է պետք և ֆինանսական ռեսուրսներ: «Դուք իրականում փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, ուզում եք գաղտնի անել ժողովրդից և նրան մասնակից չդարձնել: Դուք առաջինը պիտի շահագրգռված լինեիք, որ ժողովուրդը այս ամբողջ ընթացքին հետևեր: Եթե դուք վախենալու բան չունենայիք, ռեսուրս էլ կգտնեիք, ամեն ինչ էլ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում»,- ընդդիմացավ Լևոն Զուրաբյանը:

ԱԺ նախագահը իր հակիրճ ոճի մեջ էր. «Ընդունեցի շանտաժը»:
Էստաֆետը հանձնվեց Զարուհի Փոստանջյանին: «Այսօր դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք փորձում են երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը, մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր նրա իմպիչմենտի հարցը: Պետք է նրան դատապարտեին ազատազրկման, ոչ թե բերեին մի նախագիծ, որը երկարաձգեր նրա պաշտոնավարումը»,- ասաց Փոստանջյանը: ՀՀԿ-ականները, անշուշտ, չէին կարող լուռ լսել ընդդիմախոսին և մեկեն ակտիվացան: Բուռն արձագանքեց Զարուհու հավերժ «ոխերիմ» թշնամի Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը: «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի եկել և իր փաստաբաններին է ուղարկել: Նույնիսկ առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ»,- աներեր էր «Ժառանգականը»: Դահլիճը, մասնավորապես ՀՀԿ-ն, վերստին բորբոքվեց, ընդվզումն «ամփոփեց» Գալուստ Սահակյանը. «Խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1408

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ