Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կարեն Ավագյան. «Բոլորը գիտեն, որ ստեղծագործողներն այլ կերպ են մտածում»

Կարեն Ավագյան. «Բոլորը գիտեն, որ ստեղծագործողներն այլ կերպ են մտածում»
16.09.2015 | 12:10

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախասրահն այս օրերին վերածվել է պատկերասրահի: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գեղանկարների «Ամառային պլեներ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված է շուրջ 100 գեղանկար, որոնք ուսանողների՝ պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներն են։ Ցուցահանդեսը բաց կլինի 10 օր: Բացման արարողությանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում երիտասարդ ստեղծագործողների խրախուսման ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն է ապահովել երիտասարդ ստեղծագործողների այցը տարբեր տեսարժան վայրեր, որտեղ կարողացել են կտավին հանձնել իրենց տեսածն ու մտքերը: Պարոն Ավագյանը նկատեց. «Ցուցահանդեսները հատկապես ստեղծագործող ուսանողների համար կարևորագույն բաղկացուցիչ են, որոնցով կարողանում են ներկայանալի ու ճանաչելի դառնալ և գնահատվել այս ոլորտում: Կարևոր է, թե ինչպիսի գնահատանքի են արժանանում մասնագետների կողմից, որը հնարավորություն է տալիս նրանց էլ ավելի կատարելագործել իրենց ստեղծագործ միտքը»: Պարոն Ավագյանն այնուհետև հավելեց. «Բոլորը գիտեն, որ ստեղծագործողներն այլ կերպ են մտածում ու տեսնում շրջապատը: Մենք ամեն ինչ անում ենք, որ իրենց այդ դրսևորումներն ավելի ցայտուն ու արտահայտված լինեն, քանի որ դրանով են նրանք տարբերվում և դրանով է պայմանավորված նոր խոսքը ստեղծագործ աշխարհում»:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը հիշեցրեց, որ սա հիմնադրամի կազմակերպած առաջին ցուցահանդեսը չէ ու հավելեց. «Ուրախալի է, որ ուսանողներին հիմնադրամը հնարավորություն է տալիս առանց գումարներ ծախսելու լավագույն ցուցասրահներում, օրինակ` Նկարիչների միության ցուցասրահում ցուցադրել իրենց աշխատանքները: Ծաղկաձորի պրակտիկան կազմակերպվել է հիմնադրամի միջոցներով, և դա օգտակար է, որպեսզի ուսանողները կարողանան ինքնադրսևորելվել»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Գրետա Այվազյանը պրակտիկայի օգտակարությունն այսպես գնահատեց. «Հիմնադրամի այս նախաձեռնության շնորհիվ մեկ շաբաթում այնքան շատ բան ենք ձեռք բերել, որ չէինք կարող ամիսների ընթացքում ստանալ»:
Նշենք նաև, որ ցուցահանդեսի մասնակից ուսանողները հիմնադրամի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ