Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ուսումնասիրվում է շվեդական փորձը

Ուսումնասիրվում է շվեդական փորձը
17.09.2015 | 13:04

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիա կատարած երկօրյա այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Շվեդիայի առողջապահության նախարարի, այնպես էլ` բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Շվեդիայի առողջապահության նախարարի հրավերով այցի նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության լայն hնարավորությունները:
Հայ մասնագետներն այցելել են Ուպսալայի համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև «Սկանդիոն» պրոտոնային թերապիայի կլինիկա: Սկանդինավյան երկրներում առաջինն ու միակ ճառագայթային բուժման այլընտրանքային տարբերակ հանդիսացող կլինիկան գործունեության ընթացքում լուրջ ձեռքբերումներ է արձանագրել քաղցկեղի բուժման գործում:
Միաժամանակ կայացել է այց Ուպսալայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ինչպես նաև հանդիպում Հայաստանի հետ համագործակցության գործում հետաքրքրված կազմակերպությունների (Ericcson, Elekta) հետ, որոնք էլեկտրոնային առողջապահության ոլորտի առաջատարներն են:
Նշենք, որ Հայաստանում նույնպես քայլեր են իրականացվում առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելու ուղղությամբ: Այս ոլորտում արդեն զգալի աշխատանքներ են իրականացվել: Շվեդիայում էլեկտրոնային առողջապահության բնագավառում աշխատող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումները հնարավորություն կտան ուսումնասիրել շվեդական հարուստ փորձը և այն հաջողությամբ կիրառել մեր երկրում:
ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հայ համայնքի, տեղի հայ բժիշկների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մասանագիտական գիտելիքներով և կարողություններով աջակցել Հայաստանին։

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ