Իրանի կառավարությունը Հայաստանին երկու միլիոն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Իրանի հետ սահմանամերձ Մեղրու և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ հայկական կողմն իր վրա է վերցրել ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: