ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Գյումրու «Թռչունյան տան» սաներն իրազեկվեցին ծխախոտի վնասակարության մասին

Գյումրու «Թռչունյան տան» սաներն իրազեկվեցին ծխախոտի վնասակարության մասին
19.09.2015 | 00:30

Սեպտեմբերի 17-ին «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ-ն «Ծխախոտը՝ չարիք» ծրագրի շրջանակներում այցելել էր Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն։

ՀԿ-անդամները, բժիշկ մասնագետը դեռահասների ուշադրությունը հրավիրեցին ծխախոտի և նրա երկրորդային ծխի վնասակարության հարցին: Սլայդների միջոցով երեխաներին բացատրվեց, թե ինչպես է ծխախոտը տարիների ընթացքում քայքայում առողջությունը, թուլացնում օրգանիզմը և դանդաղ մահվան պատճառ դառնում: Երեխաները դիտեցին թեմային վերաբերող կարճամետրաժ ֆիլմ։
Բժիշկ Արմինե Մինասյանը տեղեկացրեց, որ եղել են նաև այլ մարզերի մանկատներում (Վանաձոր, Գավառ և այլն)։ Բժշկուհին նշեց, որ այս հաստատությունների երեխաները համեմատաբար ավելի շատ տեղեկատվության կարիք ունեն, ուստի նման ծրագրով փորձում են լրացնել բացը։
Հանդիպման ավարտին մասնագետը պատասխանեց ներկաների հարցերին, «Թռչունյան տան» սաներին բաժանվեցին համապատասխան գրությամբ նոթատետրեր, որոնք ամեն օր նրանց աչքի առաջ կլինեն և կհիշեցնեն այն մասին, թե ինչ կարող է անել ծխախոտը ծխողի և նույն տարածքում գտնվող մարդու առողջության հետ:
«Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը նշեց, որ իրենց մոտ խնամքի տակ է գտնվում 6-18 տարեկան մոտ 80 երեխա։ Բացի այդ, «Թռչունյան տան» դպրոց հաճախելու են գալիս նաև հարակից թաղամասի երեխաները։ Վերջիններս սովորում են խնամքի կենտրոնի երեխաների հետ, այդպիսով տնօրինությունը փորձում է լուծել նաև «Թռչունյան տանն» ապրող երեխաների՝ հասարակությանն ինտեգրման հարցը։ Տնօրենը նաև տեղեկացնում է, որ իրենց մոտ հաճախ են անցկացվում հանդիպումներ հասարակական կառույցների հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում։
Հավելենք, որ «Ծխախոտը՝ չարիք» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ