ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բերդի տարածաշրջանի զինկոմը մահացել է հրազենային վնասվածքից

Բերդի տարածաշրջանի զինկոմը մահացել է հրազենային վնասվածքից
19.09.2015 | 12:03

Տավուշի մարզի Մովսես գյուղում երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանի զինկոմ Անդրանիկ Պապյանը մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով: Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Դերենիկ Պապյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում, մարզի Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին՝ ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ