ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինը պատրաստվում է ռմբակոծել ԻՊ-ին ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա

Պուտինը պատրաստվում է ռմբակոծել ԻՊ-ին ԱՄՆ-ի հետ կամ առանց նրա
24.09.2015 | 15:47

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ցանկանալով ուժեղացնել Ռուսաստանի միակ ռազմական ֆորպոստը Միջին Արևելքում, պատրաստվում է միայնակ ռմբակոծել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերը Սիրիայի տարածքում, եթե ԱՄՆ-ը մերժի իր առաջարկը՝ միանալ ուժերին՝ գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորհրդականի խոսքերով՝ Պուտինը կնախընտրեր, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները համաձայնեն համակարգել իրենց արշավն ահաբեկչական խմբավորման դեմ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի բանակների հետ, որին մինչև հիմա ԱՄՆ իշխանությունները դեմ են եղել: Մոսկվան կարող է գնալ նման գործողությունների, եթե Վաշինգտոնը մերժի համատեղ հանդես գալու Մոսկվայի առաջարկը։ Վաշինգտոնցի պաշտոնյայի խոսքով, որ չի ցանկացել նշել իր անունը, ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել հարվածների համակարգումը՝ ռուսական ինքնաթիռների հետ կապված թշնամական միջադեպերից խուսափելու համար, բայց ԱՄՆ-ը և իր դաշնակիցները չեն ստացել Մոսկվայից կոնկրետ առաջարկներ և մտադիր չեն կոալիցիայի կազմում ներառել Ասադի զորքին։

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ