Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ստրասբուրգ. ՀՀ պատվիրակության նախաձեռնությունը դրվել է շրջանառության մեջ

Ստրասբուրգ. ՀՀ պատվիրակության նախաձեռնությունը դրվել է շրջանառության մեջ
28.09.2015 | 22:37

Այսօր՝ ԵԽԽՎ նստաշրջանի առաջին աշխատանքային օրը, ՀՀ պատվիրակությունը 25 պատվիրակների ստորագրությամբ (պահանջվում է նվազագույնը 20 ստորագրություն) նախաձեռնել է զեկույց, որի նպատակն է ուսումնասիրել և զեկույց պատրաստել ԵԽԽՎ-ում կրկնակի ստանդարտների կիրառման, կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, որոնց մասին հրապարակումները չեն իջնում եվրոպական մամուլի էջերից: Կատարվում են հետաքննություններ, որտեղ նշվում են կոնկրետ դեպքեր ու անուններ՝ կապված խավիարանավթադոլարային սկանդալների հետ: Եթե տարիներ առաջ կոռուպցիան կառույցում զարմանք էր հարուցում և այդ մասին խոսում էին շշուկով, այսօր արդեն բարձրաձայնում են, որովհետև որոշ պատվիրակների ձեռնարկած քայլերից ու գործունեությունից երևում է, որ կոռուպցիան դարձել է իրականության մաս: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հույս ունի, որ շրջանառության մեջ դրված նախաձեռնությունը աջակցություն կգտնի՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների: ԵԽԽՎ բյուրոյի արձագանքը կլինի ուրբաթ օրը:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ