Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Կառավարությունը հավանություն տվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծին
01.10.2015 | 19:08

Այսօր կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 միլիարդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 միլիարդ դրամ, պակասուրդը՝ 190,7 միլիարդ դրամ: Կառավարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1,5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս:
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ