Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀԿ ԵԿ անդամը Մակեդոնիայում ներկայացրեց ՀՀ ուսանողների հիմնախնդիրներն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում

ՀՀԿ ԵԿ անդամը Մակեդոնիայում ներկայացրեց ՀՀ ուսանողների հիմնախնդիրներն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում
05.10.2015 | 15:05

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»(EDS) կազմակերոպության նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) հետ համատեղ անցկացվեց «Youth for growth: Strengthening generation E» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ԵՊԲՀ ՈՒսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը:

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ը երիտասարդական կազմակերպություն է, որը ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: EDS-ը համախմբում է ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին` միասին ձևավորելու Եվրոպայի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակը մայրցամաքում ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը նպաստելն է` ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ են ունեցել մի շարք հասարակական գործիչների հետ, եղել են քննարկումներ ուսանողական ծրագրերի, համագործակցության և մարտահրավերների վերաբերյալ: Խոսվել է նաև երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների, 21-րդ դարի կրթական քաղաքականությունների մասին:

EDS հանդիպման ժամանակ ՀՀԿ ԵԿ անդամի կողմից ներկայացվել են ՀՀ ուսանողների և երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը հասարակական գործունեությանը, մշակույթի, սպորտի և կրթության զարգացմանը, այդ քայլերի հետ կապված խնդիրներն ու ձեռքբերումները:
Ծրագրի ավարտին տեղի ունեցան ամփոփիչ խորհրդաժողովներ:

Նախաձեռնության արդյունքում նոր կապեր հաստատվեցին այլ ուսանողական կառույցների, ինչպես նաև EDS ներկայացուցիչների հետ, ինչն առավել լայն հարթակ է տրամադրում հետագա համագործակցության և եվրոպական երիտասարդական ամենամեծ կառույցում հայ երիտասարդության ու ուսանողության ներգրավվածության, նրանց շահերի և առկա հիմնախնդիրների ներկայացման համար:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ