ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ռուսական ռազմանավերը Կասպից ծովից հրթիռակոծել են Սիրիայի տարածքը

Ռուսական ռազմանավերը Կասպից ծովից հրթիռակոծել են Սիրիայի տարածքը
07.10.2015 | 22:08

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Կասպից ծովում գտնվող ռուսական ռազմանավերից հրթիռակոծվել են Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորումների դիրքերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որի մի հատվածը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, Շոյգուն ասել է, որ Կասպիցում տեղակայված չորս ռազմանավերից 26 հրթիռային հարված է հասցվել Սիրիայի արևմտյան շրջանների թիրախներին: Հրթիռները 1500 կիլոմետր են կտրել թիրախներին հասնելու համար: Նախարարը նշել է, որ հրթիռները խփել են թիրախներին, սակայն չի բացահայտել, թե որ երկրների օդային տարածքով են անցել: Պուտինն ասել է, թե դեռ վաղ է խոսել Սիրիայում Ռուսաստանի՝ սեպտեմբերի 30-ից սկսված ռազմական գործողությունների հաջողությունների մասին: Նա պաշտպանության նախարարին հանձնարարել է Սիրիայի ռազմական գործողություններում համագործակցել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Իրաքի հետ: Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ավիահարվածները և հրթիռահարումները պետք է աջակցեն ցամաքում սիրիական բանակի գրոհներին:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ