Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կառլսենն անփոփոխ առաջատարն է

Կառլսենն անփոփոխ առաջատարն է
03.11.2015 | 10:31

Ըստ ՖԻԴԵ-ի թարմացրած վարկանիշային աղյուսակի, թեև Լևոն Արոնյանը կորցրել է 9 միավոր (2781), այդուհանդերձ, շարունակում է մնալ յոթերորդ հորիզոնականում: Վարկանիշային աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2850 միավոր: 2803-ական միավորով նորվեգացուն հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովն ու հնդիկ Վիշվանաթան Անանդը: Հայազգի շախմատիստներից ուժեղագույն հարյուրյակի մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 52-րդ, և Սերգեյ Մովսիսյանը՝ 76-րդ տեղ: Նրանք համապատասխանաբար առաջադիմել են 10 և 12 հորիզոնականով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ