Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լենինն ու Գեղամյանը` պատգամավորի սեղանի տակ

Լենինն ու Գեղամյանը` պատգամավորի սեղանի տակ
13.11.2015 | 01:23

ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ, պարզվում է, «նստում-վեր են կենում» Լենինի «ընկերակցությամբ»: Պատգամավորներից մեկի աշխատասենյակում սեղանի չորս ոտքերը «դրված» են «դասականների» գրքերի վրա` մի կողմում Լենինի կապույտ կազմով հատորներն են, մյուսում` նոր ժամանակների «բոլշևիկ» Արտաշես Գեղամյանի հաստափոր գրքերը: Մեր ժպիտին ի պատասխան, պատգամավորն առաջարկեց նայել իր գրապահարանը: Այստեղ էլ Գեղամյան-Լենին հաշտ ընկերակցությունն էր:
Ռուսերեն մակագրված Լենին/Գեղամյան «անվանակարգի» տակ մեկ տասնյակից ավելի գրքեր էին, որոնք, ինչպես երևում է, երբեք չէին բացվել: «Դասականների հետ եմ միայն շփվում»,- կատակեց պատգամավորը, ում աշխատասենյակում հիշյալ հեղինակների գրքերը սոսկ «տաբուրետկայի» դեր են խաղում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ